Արտակ Զեյնալյան

Զեյնալյան. «Դատապարտյալների տեսակցությունները կրկնապատկվել են»

305
(Թարմացված է 15:17 06.12.2018)
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է այն բարեփոխումների մասին, որոնք իրականացվել և իրականացվում են քրեակատարողական հիմնարկներում։

«Մեր գործունեության արդյունքում դատապարտյալների տեսակցությունները կրկնապատկվել են։ Նաև հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որ ռեժիմի փոփոխության հնարավորություն նախատեսվի և՛ ցմահ դատապարտվածների, և՛ ծանր հանցագործություն գործածների համար։ Հիմա, ըստ օրենքի, նրանք կարող են գտնվել բացառապես փակ ռեժիմում։

Գալիք տարվա ընթացքում մի շարք հիվանդանոցներում, որոնք ունեն բավարար քանակով մահճակալներ, կստեղծվեն հատուկ բաժանմունքներ հարմարեցված ազատազրկված մարդկանց բուժելու համար, որպեսզի ավելի քիչ ծախսով ավելի շատ դատապարտյալների հնարավոր լինի մասնագիտացված և որակյալ բուժօգնություն ցույց տալ»,–ասում է նախարարի պաշտոնակատարը։

Զեյնալյանը նշում է, որ նաև սննդի որակն է բարելավվել, բայց ցանկություն կա պայմաններն էլ ավելի լավացնելու։ Մի շարք ՔԿՀ–ներում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ, որի արդյունքում կբարձրանա կենցաղային պայմանների որակը։

305
թեգերը:
Արտակ Զեյնալյան

sys_stories