Գրիգոր Բալասանյան. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու

Բալասանյան. «Գագաթնաժողովի հետաձգումը կապված է ՀԱՊԿ-ում առկա կրքերը հանդարտեցնելու հետ»

213
(Թարմացված է 21:25 03.12.2018)
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու Պուտինի առաջարկի տրամաբանությունը:

Գագաթնաժողովի հետաձգումը պայմանավորված է ՀԱՊԿ-ում առկա կրքերը հանդարտեցնելու հանգամանքով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը:

«Կրքերը պետք է հանդարտվեն, բոլորը պետք է սառեն, նոր հանգիստ ու խաղաղ մթնոլորտում սկսեն հարցի քննարկումը»,-մանրամասնեց Բալասանյանը՝ հավելելով, որ այստեղ իր դերն է ունեցել նաև Հայաստանում մեկնարկած նախընտրական գործընթացը:

Փորձագետը կարծում է, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո վարչապետի ներկայիս պաշտոնակատարը ժամանակ կունենա հանգիստ անդրադառնալ հարցի քննարկումներին և կգտնվի բոլորի կողմից ընդունելի կոնսեսուս:

213
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

sys_stories