Սերոբ Խաչատրյան

Խաչատրյան. «ԿԳՆ–ն այս 6–7 ամսվա ընթացքում սեղանին չդրեց որևէ ռազմավարական փաստաթուղթ»

2073
(Թարմացված է 14:50 25.11.2018)
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում նշում է, որ ոլորտում առաջին կարևոր փոփոխությունն այն է, որ կրթության համակարգը դուրս եկավ ընտրություններին, ընտրարշավներին մասնակցելու արատավոր պրակտիկայից։

Նա հիշեցնում է, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները չպետք է ընդգրկվեն ընտրապայքարի մեջ։

«Լավ է, որ որոշակիորեն աճեց կրթության բյուջեն, բայց ցավոք, այստեղ ամենակարևոր բաներից մեկը տեղի չունեցավ` չբարձրացավ ուսուցիչների աշխատավարձը։ Մյուս խնդիրն այն է, որ առայժմ չկա հստակ ծրագիր, թե ինչ է լինելու կրթության հետ։ Նախարարությունն այս 6–7 ամսվա ընթացքում սեղանին չդրեց որևէ ռազմավարական փաստաթուղթ, որը հնարավորություն կտար հասկանալու, թե ինչ ուղղությամբ ենք մենք զարգանալու»,–ասում է Խաչատրյանը։

Փորձագետը նշում է, որ հասկանալի է, որ կրթության համակարգը հնարավոր չէ շատ արագ զարգացնել, բայց մի քանի ամսում հնարավոր էր որոշակի ռազմավարական փաստաթուղթ ունենալ` կողմնորոշվելու համար։

 

2073
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Հայաստան

sys_stories