Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Կառավարության նիստից հետո (16 հոկտեմբերի 2018)։ Երևան

Մաթևոսյան. «Արմավիրի մարզում չարաշահումները շատ են»

152
Արմավիրի մարզպետարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն առաջիկայում կներկայացվեն իրավապահներին։

Արմավիրի մարզպետարանում ուսումնասիրությունները շարունակվում են։ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ դրանց արդյունքում արդեն խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել։

«Կոնկրետ նախկին մարզպետի ժամանակ տեղի ունեցած խնդիրները բացահայտման փուլում են։ Անձի հետ չեմ ուզում կապել այդ ամենը, բայց ընդհանուր ուսումնասիրություններ կան»,– ասաց մարզպետը։

Նրա խոսքով` ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել։ Դրանց վերջնական արդյունքներն առաջիկայում կներկայացվեն քննչական մարմիններին։

Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հոկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ։ Մինչ թավշյա հեղափոխությունը 2006 թ. դեկտեմբերի 8-ից Արմավիրի մարզը ղեկավարում էր ՀՀԿ անդամ Աշոտ Ղահրամանյանը

152
Ըստ թեմայի
Գասպարյան. «Լուրերն իրականությանը չեն համապատասխանում»
Բալասանյան. «Մի հատ ձայն ունեմ, կտամ իմ լավագույն ընկերոջը»
Առուշանյան. «Երբ հրաժարվեմ, կտեղեկացնեմ»

sys_stories