Դիանա Գասպարյան

Գասպարյան. «Լուրերն իրականությանը չեն համապատասխանում»

485
Էջմիածնի քաղաքապետը մեկնաբանեց ԱԺ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու լուրերը։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի։ Այս մասին այսօր Գասպարյանն ասաց լրագրողների հետ զրույցում` հերքելով մամուլում տարածված տեղեկությունները իր` ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին։

«Դա իրականությանը չի համապատասխանում։ Ինձ էջմիածինցիները վստահել են որպես քաղաքապետ, և ես առաջիկա 5 տարում այդ վստահությունն արդարացնելու առաքելություն ունեմ»,– ասաց նա։

Խոսելով Էջմիածնի մասին` քաղաքապետը վստահեցրեց, որ այսօր քաղաքում որևէ օլիգարխիկ կլան չկա։

Դիանա Գասպարյանն Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2018թ հունիսի 22–ի որոշմամբ։ Հոկտեմբերի 21-ին նա ընտրվեց Էջմիածին համայնքի ղեկավար:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

485
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (115)
Ըստ թեմայի
Սև PR կամ «դվոյնիկ» կուսակցություններ. քաղտեխնոլոգը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
«Հանրապետությունն» ու «Ազատ դեմոկրատները» ԱԺ ընտրությանը կմասնակցեն դաշինքով
Հաջորդ ԱԺ–ին օբյեկտիվ ընդդիմություն է պետք. Sputnik–ի հյուրը Տիգրան Ուրիխանյանն է
Ընտրազանգված են «քերելու». քաղտեխնոլոգն ասաց` որ ուժերը կանցնեն ԱԺ

sys_stories