Արմեն Մկրտչյան. ՀՌԱՀ անդամ

Մկրտչյան. «ՀՌԱՀ նիստին սահմանեցինք Հ1-ի համար 48.000 դրամ, իսկ ՀՌ-ի համար՝ 2000 դրամ»

47
(Թարմացված է 20:20 08.11.2018)
ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է, թե ինչ սկզբունքով են ընտրական շրջանում սահմանվում Հանրային հեռուստաընկերության և ռադիոընկերության վճարովի եթերների րոպեի արժեքը:

«Հանձնաժողովի լիազորություններից մեկն է սահմանել Հանրային հեռուստաընկերության և ռադիոընկերության վճարովի եթերաժամի գինը»,- այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:

Ըստ այդմ՝ հանձնաժողովը նիստ է հրավիրել և սահմանել ընտրական շրջանի համար վճարովի եթերների րոպեի սակագները:

Ինչպես ներկայացրեց ՀՌԱՀ անդամը Հանրային հեռուստաընկերության եթերի մեկ րոպեի համար դա կազմում է 48.000 դրամ, իսկ Հանրային ռադիոյի համար՝ 2000 դրամ:

47
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (121)

sys_stories