Տաճատ Վարդապետյան. ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Վարդապետյան. «Առաջարկներ եղել են, ես այս պահին մտածում եմ»

45
(Թարմացված է 01:47 08.11.2018)
ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը պատասխանել է խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցության թեմայով Sputnik Արմենիայի հարցերին:

«Դեռ ժամանակ ունեմ. վերջնական որոշում դեռ չեմ կայացրել»,- պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը՝ ասաց ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Նա նշեց, որ դեռ չի կայացրել վերջնական որոշում նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Ջավախքի ու առհասարակ վրացահայության շահերը պաշտպանելու տեսանկյունից նրա՝ խորհրդարանում ունեցած դերի կարևորությանը, Վարդապետյանը շեշտեց, որ խրհրդարանում էլի մարդիկ են եղել, որ պաշտպանել են վիրահայության շահերը և ամենևին պարտադիր չէ, որ դա անեն ծնունդով ջավախեցիները:

45
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (97)
Ըստ թեմայի
Կոտայքում կառաջադրվեն Սասուն Միքայելյանն ու մարզպետը
Շիրակի մարզպետը Ցոլակյանի կողմից միջամտություն դեռ չի տեսել
Դեռ չգիտեն. ինչո՞ւ ՀՀԿ–ն ոչ մի կերպ չի կողմնորոշվում ընտրությունների հարցում

sys_stories