Կարեն Նազարյան

Նազարյան. «Դա շատ նուրբ հարց է, որը վերաբերում է մեր դիվանագիտական ներկայացուցչությանը»

61
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մեկնաբանել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի` մաֆիոզ խմբավորումների հետ ունեցած կապի մասին հրապարակումները։

Գերմանիայի դեսպանին հետ կանչելու հարց չի քննարկվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով գերմանական մամուլի հրապարակումներին:

«Նման հարց չի քննարկվում: Դրանք պնդումներ են մամուլում, և չեմ կարծում, որ մենք պետք է որևէ հոդվածի առնչությամբ համապատասխան քայլեր ձեռնարկենք,- շեշտեց փոխարտգործնախարարը,- դա շատ նուրբ հարց է, որը վերաբերում է մեր դիվանագիտական ներկայացուցչությանը, դրա ղեկավարին և հեղինակությանը»։

Փոխնախարարը հորդորեց սպասել քննության ավարտին։

Հիշեցնենք` գերմանական մամուլում հրապարակված հետաքննական հոդվածում նշվել էր, որ Գերմանիայում հանցավոր խմբավորում է գործում, որի գործունեությունը լրջորեն մտահոգում է ԳԴՀ ոստիկանությանը։ Ըստ հրապարակման` Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն իր օգնություն է առաջարկել գերմանացի քննիչներին հայկական մաֆիայի դեմ պայքարում։

61

sys_stories