00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Օսիպյան. «Ես բավարարված եմ համաներման տեքստով»

© Sputnik / Asatur YesayantsНачальник полиции Армении Валерий Осипян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн
Начальник полиции Армении Валерий Осипян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ համաներման մասին օրենքի նախագծին, մասնավորապես՝ դրանում «Սասնա ծռեր» խմբի անդամներին ներառելու մասին հարցին:
Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կիսում է զոհվածների հարազատների կարծիքը «Սասնա ծռերին» համաներումով ազատելու վերաբերյալ։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Օսիպյանը։

Լրագրողները հարցրին՝ այդ դեպքում դե՞մ է համաներմանը, քանի որ դրան դեմ են արտահայտվել, օրինակ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվածների հարազատները։

Օսիպյանը հիշեցրեց, որ ինքն էլ է ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական գործում հանդես գալիս տուժողի կարգավիճակում՝ որպես պատանդ։

«Ես բավարարված եմ համաներման տեքստով»,- համաներման օրինագծի մասին իր կարծիքն այսպես ձևակերպեց ոստիկանապետը՝ միաժամանակ չհստակեցնելով, թե ինչ կարգով պետք է պատանդների կարծիքը հաշվի առնվի համաներման ընդունման ժամանակ։

Օսիպյանը շեշտեց, որ համաներումն անհրաժեշտ մարդասիրական մեթոդ է, բայց որպես ոստիկանապետ, մտավախություն հայտնեց, որ այն կարող է հանցավորության որոշակի աճ առաջացնել։

«Չեմ բացառում և, տա աստված, որ բոլորն ուղղված լինեն։ Բայց չեմ բացառում նաև, որ շատերը, հնարավոր է, նորից հանցագործություն կատարեն ու նորից հայտնվեն ազատազրկման վայրերում»,-ասաց նա։

Полиция открыла огонь по членам группировки Сасна Црер - Sputnik Արմենիա
Ու՞մ են անտեսել. «Սասնա ծռերի» համաներումը մարդիկ հավանության կարժանացնեն. փաստաբաններ

2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ, բացի Տեփանոսյանից, զոհվեցին նաև ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Ոստիկանների սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներից Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած` Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել այսօր` նոյեմբերի 6-ին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության` համաներումը տարածվելու է ընդհանուր առմամբ 6500 շահառուի վրա։

Լրահոս
0