Վիգեն Հակոբյան. քաղտեխնոլոգ

Հակոբյան. «Հանրապետականը հաշտվել է այն մտքի հետ, որ այս ռաունդը պարտվել է»

82
(Թարմացված է 10:19 12.10.2018)
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցող գործընթացներն ու դրանց հնարավոր հանգուցալուծումները:

ՀՀԿ-ի ներսում լուրջ տարաձայնություններ կան տարբեր խմբերի, գուցե նաև տարբեր խմբերի ղեկավարների միջև: Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցող վերջին գործընթացները, նշեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

«Հանրապետականը հաշտվել է այն մտքի հետ, որ այս ռաունդը պարտվել է»,՞ ասաց քաղաքագետը` հավելելով, որ նման վիճակում ընտրությունների գնալը ՀՀԿ-ի կողմից քաղաքական սխալ կլինի:

Կլինի այն, ինչ եղավ Երևանի ավագանու ընտրությունների դեպքում: Հետևաբար՝ կուսակցության հայտարարությունը, որ դեմ են դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը, քաղաքագետի համոզմամբ, հիմքեր է նախապատրաստում հետագայում դրանց մասնակցությունից հրաժարվելու համար:

82
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Նախընտրական իրարանցում․ Հայաստանի կուսակցությունների փայլն ու թշվառությունը

sys_stories