Աշոտ Թավադյան

Թավադյան. «Գազի գինը հնարավոր է նվազեցնել 10-15 տոկոսով»

176
(Թարմացված է 15:14 16.09.2018)
Տնտեսագետ Աշոտ Թավադյանը Sputnik Արմենիայի եթերում գազի գնի նվազեցման տարբերակ է առաջարկում։

Եթե մենք հիմա ձեռք չտանք արտադրական սպառողներին և նրանց համար գազի գինը նույնը թողնենք, ապա մոտավորապես 10-15 տոկոսի կրճատման հնարավորություն կունենանք։ Sputnik Արմենիայի եթերում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։

Նրա խոսքով` այդ դեպքում հասարակ սպառողին գազը կհանի ոչ թե 290 դոլարով, այլ` 250։

«Միջին գինը կիջնի մինչև 220 դոլար։ Հաշվարկը մոտավոր է։ Ամեն դեպքում 10-15 տոկոսի նվազման հնարավորություն կա»,- ասաց Թավադյանը։

Տնտեսագետը կարծում է` եթե գազի գինը նվազեցնեն նաև արտադրական սպառողների համար, կլուծվի նաև սոցիալական խնդիրն ու մեր երկրի մրցունակության հարցը։

««Գազպրոմ Արմենիային» խորհուրդ եմ տալիս նախ սեզոնային սկզբունք կիրառել։ Սոցիալական արդարության տեսանկյունից մեր լեռնային շրջանների գազի գինը պետք է էապես ավելի ցածր լինի, քան դաշտային շրջաններինը»,- ասաց նա։

Թավադյանը նշեց` այդ մարդիկ վեց ամիս շարունակ գազ են օգտագործում։

176
Ըստ թեմայի
Հայաստանը Ռուսաստանի համար կազմում է գազի գնի իր վերլուծությունը. փոխվարչապետ
Գազի գնի դինամիկան Հայաստանում
«Էլեկտրաէներգիայի և գազի սակագինը պետք է լինի արդյունավետ». Փաշինյան
Հայաստանը հույս ունի գազի հարցով ՌԴ–ի հետ պայմանավորվածություն ունենալ` չմոռանալով Իրանին

sys_stories