Շարմազանովը վստահեցրեց` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի, բազմակարծության նկատմամբ մտքի տեռոր է։
«Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի նոր իշխանության օրոք Հայաստանում վտանգված է ազատ խոսքի բազմակարծությունը»,- ասաց նա։
Շարմազանովն անդրադարձավ նաև Քոչարյանին կալանքից ազատելու որոշմանը։
«Դատավորի և դատարանի որոշումը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում կան դատավորներ, որոնց համար կարևոր է ոչ թե իշխանությունների քաղաքականության ճաշակն ու պատվերը, այլ ՀՀ սահմանադրությունն ու արդարադատությունը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Քոչարյանի` քաղաքական դաշտ վերադառնալու հարցին, ապա Շարմազանովը նշեց, որ Հայաստանը պետական մտածողություն ունեցող գործիչների պահանջ ունի, իսկ Ռոբերտ Քոչարյանը հենց այդպիսի գործիչներից մեկն է։
«Ես չեմ կարծում, որ նա իմ խորհուրդների կարիքն ունի, բայց ճանաչելով ՀՀ երկրորդ նախագահին` կարող եմ ասել, որ նա դժվար թե անտարբեր լինի Հայաստանի քաղաքական գործընթացների հարցում, քանի դեռ հայրենիքը ճգնաժամային իրավիճակում է»,- ասաց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ Քոչարյանի ասուլիսի տապալումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթեր դուրս գալն ու նմանատիպ մտքի տեռորը ցույց են տալիս, որ այսօրվա իշխանությունը պատրաստ չէ քաղաքական բազմակարծության։
«Չեմ կարող ասել` վախենում են, թե ոչ, բայց միանշանակ է, որ նրանք անհանգստացած են Քոչարյանի ակտիվությունից»,- ասաց Շարմազանովը։
Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։
Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։
Արամ Օրբելյանի դիտարկմամբ` խորհրդարանական համակարգը Հայաստանում կոնկրետ գործում է, ուղղակի մարդիկ պետք է հասկանան, որ կա Սահմանադրություն և Սահմանադրությամբ նախատեսված զսպումների մեխանիզմ։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սրտնեղել են, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը չի ենթարկվում անձամբ Փաշինյանին, որ դատավորներին իրենք չեն կարողանում նշանակել։
«Կարող եմ պնդել, որ 1990-ականներից սկսած որոշակի խնդիրներ ունեցել ենք հենց կիսանախագահական կառավարման պատճառով։ Այժմ ունենք պառլամենտարիզմ, և պետք է վարչապետը հասկանա, որ պառլամենտական համակարգի շրջանակներում ինքը երկրի միակ տերը, միակ որոշողն ու միակ հարց լուծողը չէ»,– նշեց սահմանադրագետը։
Օրբելյանի կարծիքով` պետական տարբեր ինստիտուտների միջև կան օրենսդրորեն նախատեսված զսպող մեխանիզմներ, կա նախագահ, որն ունի որոշակի գործառույթներ, որոնց շրջանակներում օրինակ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին ինքն է որոշում պաշտոնանկ անել, թե ոչ և եթե գտնում է, որ այդ գործընթացն ապօրինի է կամ հակասահմանադրական, ապա իրավունք ունի դիմել ՍԴ։
«Պետք է հասկանանք, որ դատարաններն անկախ են, քաղաքական իշխանությունը չի կարող թելադրել դատարաններին, թե ինչ որոշումներ կայացնեն, ինչը մանիպուլյատիվ եղանակով պարբերաբար տեսնում ենք գործող իշխանության կողմից։ Երբ հասկանանք, որ Սահմանադրությունը ենթադրում է որոշակի մեխանիզմներ և առաջնային մանդատ ունեցող մարմինը` խորհրդարանը, չունի բացարձակ իրավունք իր ուզածն անելու, նրա իրավունքները որոշակիորեն սահմանափակված են Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների կողմից, ապա պարզ կդառնա, որ ներկա համակարգը լավ էլ աշխատում է»,– ասաց սահմանադրագետը։
Օրբելյանի համոզմամբ` ռեալպոլիտիկը և իրավական մեխանիզմները պետք է տարանջատել, հետևաբար այդ մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ իրական քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները` տվյալ դեպքում գործող իշխանության վարկանիշի կտրուկ անկումը, ունենան հետևանքներ, որոնցից մեկն էլ կառավարության հրաժարականն է։
«Մեր Սահմանադրությունն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից ժողովրդավար պետության պահանջներին և կտրուկ փոփոխությունների կարիք այսօր չկա։ Կիսանախագահական համակարգն ունի մի շատ մեծ բացասական կողմ, դա պատասխանատվության այսպես կոչված լղոզումն է, որովհետև նման համակարգ ունեցող երկրներում ձախողումների դեպքում մեղավորը սովորաբար վարչապետն է, իսկ եթե ինչ–որ բան լավ է, պատասխանատուն նախագահն է։ Նույնը կարելի է դիտարկել նաև Հայաստանի պարագայում` վարչապետը մեղավոր է, նրան փոխենք, նախագահը մնա, սա այն է, ինչի դեմ պայքարել ենք վերջին երեսուն տարիների ընթացքում` կիսակաշկանդված լինելով 1995 թվականի կիսանախագահական համակարգով»,– նշեց սահմանադրագետը։
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Օրբելյանի խոսքով` պետք է հասկանալ, որ խորհրդարանական համակարգը Հայաստանում շատ ավելի ունակ է խնդիրներ լուծել, պարզապես պետք է երկար գործի, անցնի գոնե մեկ–երկու ընտրություն, մանավանդ որ մեր Սահմանադրությունը մի շարք կարգավորումներ ունի, որոնք հնարավորություն են տալիս ավելի բարձրացնել արդյունավետությունը և խուսափել խորհրդարանական համակարգի ամենապրոբլեմատիկ կետերից։
Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:
Վարչապետի միջնորդությունը և «Զինվորական ծառայության մասին» օրենքը տարբեր իրավական ակտեր են և միմյանց հետ որևէ կապ չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը չստորագրելու որոշումը և առանձին դիմումով «Զինվորական ծառայության մասին» օրենքի՝ սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու նախագահի մտադրությունը։
«Իրավական առումով օրենքի սահմանադրականության հարցով դիմելը վարչապետի միջնորդության հետ որևէ կապ չունի, դրանք տարբեր իրավական ակտեր են, մեկը մյուսի հետ չառընչվող»,- ասաց նա։
Սահմանադրության համաձայն`նախագահը Փաշինյանի միջնորդությունը եռօրյա ժամկետում կարող է ուղարկել ՍԴ, եթե չուղարկի, ուրեմն ընդունում է վարչապետի միջնորդությունը։
«Եթե չեմ սխալվում վարչապետի միջնորդության ժամկետը վաղն է լրանում, եթե մինչև այդ նախագահը չդիմեց ՍԴ, ապա Օնիկ Գասպարյանի ազատման դիմումն օրինական ուժի մեջ կմտնի, իսկ այդ պարագայում կարելի է ասել, որ հավասարապես կիսելու է դավաճանության խարանը։ Դրա համար եմ ասում` չշտապենք, գուցե մինչև չորեքշաբթի ուղարկո՞ւմ է»,- նշեց սահմանադրագետը։
Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին, ապա, ըստ սահմանադրագետի, եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը, վարչապետի միջնորդությունը կդառնա առոչինչ, և ԳՇ պետը կշարունակի պաշտոնավարել, իսկ եթե որոշի, որ համապատասխանում է սահմանադրությանը, ապա վարչապետի որոշումն ուժի մեջ կմտնի իրավունքի ուժով։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։
Միաժամանակ նշվում է, որ Արմեն Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ այս պայմաններում. Վարդևանյան
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում են պահանջում նախագահի հետ։



