Ատոմ Մարգարյան. տնտեսագետ

Մարգարյան. «Պետք է սպասել, որ տրանսֆերտների հնարավոր անկում կլինի»

107
(Թարմացված է 14:39 10.08.2018)
Sputnik Արմենիային տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ներկայացրել է Ռուսաստանի դեմ կիրառվելիք ԱՄՆ սանկցիաների՝ Հայաստանի համար հնարավոր բացասական հետևանքները:

«Տարբեր գնահատումներով ռուբլու փոխարժեքը կարող է հասնել մինչև 1 դոլարի դիմաց 75 ռուբլու»,- ասաց տնտեսագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Ըստ Ատոմ Մարգարյանի՝ այս կանխատեսման իրականանալու դեպքում, այն հուժկու հարված կլինի Ռուսաստանում աշխատող անձանց համար, այդ թվում նաև` մեր հայրենակիցների:

Մարգարյանը, սակայն, այս ամենում մի դրական կետ է տեսնում. Ռուսաստանում տնտեսության անկման և ներդրումային ծրագրերի սառեցման կամ կասեցման պարագայում այդ երկրից կապիտալի արտահոսք կարող է նկատվել դեպի Հայաստան։

107
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատժամիջոցները կազդեն ՌԴ–ում աշխատող հայերի վրա. աշխատավարձը կպակասի

sys_stories