Ենոք Ազարյան
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Հանրապետականը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի։
«Եթե ՀՀԿ-ն մասնակցելու լիներ, քաղաքապետը հրաժարական չէր տա։ Եթե մենք հրաժարականի հիմնական պատճառը դիտարկում ենք վստահության պակասը, ապա թեկնածու առաջադրելն իմաստ չունի»,- ասել է նա։
Ազարյանը չի բացառել, որ ՀՀԿ-ն ընտրություններին ընդհանրապես չմասնակցի։ Իսկ Զարուհի Փոստանջյանի հարցում ՀՀԿ դիրքորոշումն անհայտ է։ Ազարյանը նրան լավ փաստաբան է համարում։