Դավիթ Անանյան

Անանյան. «Հարկ վճարողի վարքագիծը պետք է գնահատել և նրանց դնել ճիշտ ուղու վրա»

33
(Թարմացված է 19:52 13.07.2018)
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է անբարեխիղճ, հարկեր թաքցրած տնտեսվարողների և իրենց ուսումնասիրությունների արդյունքում արված բացահայտումների մասին։

«Քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ։ Եթե պետությանը պատճառված վնասը փոխհատուցվում է, քրեական գործը կարճվում է։

Կարծում եմ, որ պետք չէ տնտեսվարողին տանել նստեցնել և արգելել նրանց տնտեսվարությամբ զբաղվել, որովհետև արդյունքում մենք կորցնում ենք պոտենցիալ հարկ վճարողի»,–ասում է ՊԵԿ նախագահը և հավելում, որ հարկ վճարողի վարքագիծը պետք է գնահատել և նրան դնել ճիշտ ուղու վրա։

33

sys_stories