Արծրուն Հովհաննիսյան

Հովհաննիսյան. «Ադրբեջանական կողմից կրակել են Ճամբարակի ուղղությամբ»

236
(Թարմացված է 16:39 13.07.2018)
Ադրբեջանն այս գիշեր կրակել է Ճամբարակի ուղղությամբ։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ ադրբեջանական կողմից գիշերը կրակոցներ են եղել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը կրակել է այս գնդի դիրքերի ուղղությամբ։ Ըստ որոշ տեղեկությունների` նաև բնակավայրերից մեկի ուղղությամբ են կրակել։ Դիրքերի ուղղությամբ տուժածներ չկան։ Բայց մանրամասներ չեմ կարող ասել, թե բնակավայրում ինչ է եղել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ կրակել են հրազենային զինատեսակներից։

236

sys_stories