Ալեն Սիմոնյան

Սիմոնյան. «Ո՛չ «Ելքը», ո՛չ ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը չեն քննարկել»

260
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Երևանի նոր քաղաքապետի ընտրության հարցին։
Ալեն Սիմոնյան

Ո՛չ «Ելք» դաշինքը, ո՛չ ՔՊ-ն չեն քննարկել Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը։ Այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Իսկ իր առաջադրման մասին խոսելը Սիմոնյանը ժամանակավրեպ է համարում։

«Այն ժամանակ, երբ ես դրա մասին խոսում էի, ավագանու անդամ էի և ստեղծված իրավիճակում, բնական է, քաղաքական թիմի հետ համաձայնություն ունենալով, փորձում էի իրավիճակին լուծում տալ: Տեսաք, որ անօրինական կերպով ինձ ավագանու անդամությունից զրկեցին, իսկ հիմա դրա մասին խոսելը սխալ է»,- ասաց նա։

Սիմոնյանը նաև կարծիք հայտնեց, որ Երևանի նոր քաղաքապետ չի ընտրվի, փոխարենը` ավագանին կցրվի, կնշանակվեն նոր ընտրություններ։

260
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Պարզ չէ՝ Տարոն Մարգարյանը հրաժարական Փաշինյանի հորդորով է ներկայացրել, թե ոչ. «Ժողովուրդ»
Տարոն Մարգարյանը պաշտոնապես հրաժարական տվեց
«Չկա նման բան». ԱԱԾ պետը` Տարոն Մարգարյանի մասին
ԱԱԾ-ն Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի իրականացրել. Վանեցյան
«Տարոն Մարգարյանի վերաբերյալ տեսանյութի պատասխանները կտան իրավապահ մարմինները». Փաշինյան
Հայկ Գևորգյան

Գևորգյան. «Թանկարժեք բնակարանատերերը շատ կվճարեն, դղյակ ունեցողները՝ ավելի շատ»

65
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագծին, որով նախատեսվում է ավելացնել գույքահարկի չափը։ 
Գևորգյան. «Դղյակների գույքահարկի գումարը կուղղվի համայնքների բարեկարգման աշխատանքներին»

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի հաղորդմամբ` անցյած տարի, երբ քննարկվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, ինչի արդյունքում եկամտային հարկը համահարթեցվեց ու շատերի համար ըստ էության 26-ից և 28-ից իջեցվեց 23 տոկոսի, այն ամբողջական փաթեթ էր, որը որոշակի ժամանակային տարբերություններով պիտի ենթարկվեր փոփոխության։

«Առաջինը այն փոփոխություններն էին, որոնք արվեցին անցյալ տարի, դա շրջանառության հարկի շեմի բարձրացումն էր ու եկամտային հարկի համահարթեցումը։ Այդ ժամանակ մենք հայտարարեցինք, որ գույքահարկի նոր դրույքաչափեր պետք է սահմանվեն։ Կառավարությունը փաստորեն ընդունեց հենց այդ նախագիծը վերջնականապես։ Նախագիծը նախապես շրջանառվել էր, իրականացվել էին քննարկումներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Գևորգյանի կարծիքով` պայմանական է նշվում, որ դա «ճոխության հարկ» է, ուղղակի հարկման նոր մեխանիզմի շնորհիվ թանկարժեք անշարժ գույքն ավելի շատ է հարկվելու, իսկ ոչ թանկարժեք գույքի պարագայում հարկումը կամ չնչին կավելանա, կամ նույնիսկ չի ավելանա։ Ըստ նրա` կատարվել է մեծ աշխատանք, որպեսզի առանձնացվի թանկարժեք և ոչ թանկարժեք գույքի հարկումը։  

«Օրինակ` Երևանի կենտրոնում կարող է լինել մեկ հին բազմաբնակարան շենք` 100ք/մ տարածքով, իսկ հարևանությամբ նույնպես 100ք/մ տարածքով շինություն, բայց ճոխ դղյակ, հետևաբար խնդիրն այն էր, որ այդ երկու կատեգորիաներն իրարից առանձնացվեն, և կտրուկ տարբերվի դրանց հարկման մեխանիզմը։ Հիմա կառավարությանը հաջողվել է դա անել, և շատ շուտով մանրամասն, կոնկրետ օրինակներով, մեզ քաջ հայտնի դղյակների նոր գույքահարկը կհրապարակվի»,– ընդգծեց պատգամավորը։ 

Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից

Նրա խոսքով` վիլլաների հարկումը շատ անգամ ավելի բարձր կլինի, քան էլիտար բազմաբնակարան շենքում ձեռք բերված բնակարանի հարկը։ Ըստ Գևորգյանի` փոփոխությունների նախագծի ամբողջ գաղափարախոսությունը հենց դա է, և եթե մարդն ուզում է ճոխ ապրել, ապա դրա դիմաց պետք է նաև հարկ վճարի տվյալ համայնքին։ 

Պատգամավորի հավաստամամբ` գույքահարկից ստացված գումարը կուղղվի համայնքի բարեկարգման աշխատանքներին։ Ըստ էության` գումարը կվերադարձվի համայնքներին` բարեկարգված բակերի, լուսավորված փողոցների, կանաչապատված միջավայրի տեսքով։

Թադևոսյան. «Հարկային օրենսգիրքը պետք է ամբողջովին վերանայվի»

65
թեգերը:
հարկային օրենսգիրք, հարկեր, գույք, «Իմ քայլը» դաշինք, Պատգամավոր
Ըստ թեմայի
Գեղարքունիքում «ջիփեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիքի նպաստը կտրել, կովեր են առել
Հայ օլիգարխները պատկառելի գույքահարկ կվճարեն իրենց դղյակների համար
Բնակարանային հարց. երևանցիները ստիպված են ընտրություն կատարել հյուղակի ու դղյակի միջև
Թովիչ գեղեցկություն. Արամյանցի դղյակն ու այլ լքված վայրեր
Էդիկ Մինասյան

«Մեր ազգային միասնությունը, ցավոք, խախտվում է ատելության քարոզի պայմաններում». Մինասյան

33
(Թարմացված է 17:46 28.05.2020)
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մայիսի 28–ի ազգային տոնի խորհրդին ու հարցին, թե արդյո՞ք մեզ հաջողվում է դասեր քաղել պատմական իրադարձություններից։

 

Մինասյան. «Մեր ազգային միասնությունը, ցավոք, խախտվում է ատելության քարոզի պայմաններում»

Պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանի դիտարկմամբ` պատմության դասերը չափազանց կարևոր են մեզ համար առաջին հերթին միասնության ապահովման առումով։ Ըստ նրա` հայ ժողովուրդը բացառապես միասնության շնորհիվ հասավ պատմական հաղթանակների, և այդ միասնությունը կերտվեց ո՛չ միայն Բաշ Ապարանի, Սարդարապատի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերում, այլ նաև հետագայում Արցախյան հերոսամարտի ու ապրիլյան քառօրյայի ժամանակ։   

«Սակայն, ցավոք սրտի, մեր օրերում այդ միասնությունը խախտվում է ատելության քարոզի պայմաններում, այլ կերպ ասած` ուղղակի տեղի է ունենում պառակտում։ Ներկայիս ներքին անհամաձայնությունն իսկապես վնասում է ազգային միասնությանը, ուստի առաջընթացի ամենակարևոր ու առաջին պայմանը համերաշխությունն է»,– նշում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը։

Մինասյանի կարծիքով` երկրորդ կարևոր հանգամանքը պետականության գոյությունն է, որովհետև հայությանը վերջապես հաջողվեց պատմական հաղթանակների շնորհիվ հասնել անկախ պետականության, մինչդեռ թուրքերի գլխավոր նպատակը պանթուրքիստական գաղափարախոսության իրականացումն էր, թուրքական մեծ պետության ստեղծումը, ու եթե չլինեին մեր մայիսյան փառահեղ հաղթանակները, հնարավոր չէր լինի կասեցնել թուրքերի ծավալուն էքսպանսիան։

«Այսօր մեր ամենակարևոր դասը այդ պետականությունը պահպանելն ու հզորացնելն է, հակառակ դեպքում պետականության վտանգումը կարող է նույնիսկ բերել ազգի կորստյան»,– նշում է Մինասյանը։

Սարդարապատ. ինչ գիտենք հայերին երկրորդ ցեղասպանությունից փրկած ճակատամարտի մասին

Նա անչափ կարևորում է ազգային բանակի ստեղծումը, որը կազմավորվեց պատերազմի բովում, և նրա հետագա հզորացումն էլ բնականաբար համարվում է մեր պետականության ամրապնդման ու հարատևման գրավականը։ Պատմաբանը կարևորում է նաև հայ եկեղեցու դերակատարումն ազգապահպանության գործում`  նշելով, որ մեր հոգևորականները նույնպես նշանակալի մասնակցություն ունեցան պատմական հերոսամարտերին, հետևաբար կտրականապես մերժելի են այն քայլերը, որոնք երբեմն ուղղվում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ։     

Հիշեցնենք` մայիսի 28–ին Հայաստանը նշում է Առաջին հանրապետության օրը։ 1918թ. մայիսին հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել և արժանի հակահարված տալ թշնամուն։ Հաղթելով թուրքական կանոնավոր բանակին, հայ ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է ապրելու ազատ ու անկախ երկրում։

33
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան
ՃՏՊ

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

5
Հինգ մեքենաներ բախվել են միմյանց, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Էրիկ Ս․), «Mercedes-Benz C180» (վարորդ` Ավետիք Ա.), «Nissan Tiida», «Mercedes-Benz», «Toyota Camry» (վարորդ` Յուրիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները։

Շտապօգնության մեքենայի վարորդը հարբա՞ծ է եղել․ Ստեփանյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Աբովյան քաղաքի գերեզմանատանը 40–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

 

5
թեգերը:
վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»
Արտակարգ դեպք Երևանում. սննդի կետը միտումնավո՞ր են հրկիզել