Կարեն Քոչարյան

Քոչարյան. «Քաղաքապետի հրաժարականը կապված չէ վերջերս տարածված տեսանյութի հետ»

294
(Թարմացված է 20:05 09.07.2018)
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին, նշում է, որ իր դեմ բողոքի ակցիաների ժամանակ քաղաքապետը հրաժարական չտվեց, որ ճնշումների տակ չլիներ այն։

«Իսկ գլոբալ առումով սա տրամաբանության մեջ է։ Քանի որ հանրապետականն արդեն ընդդիմություն է դարձել, կարծում եմ` վաղ, թե ուշ պետք է գար նաև տարբեր ՏԻՄ հատվածների հրաժարականի հերթը»,–ասում է Քոչարյանը։

Քաղտեխնոլոգը քաղաքապետի հրաժարականը չի կապում վերջերս տարածված տեսանյութի հետ, որտեղ ցուցադրվում էր Տարոն Մարգարյանի հարստությունը։ Սա այն քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ է, որ կատարվում են վերջին 2 ամսում։

294

sys_stories