Տեր Ասողիկ Կարապետյան

Տեր Ասողիկ. «Հիտլերն էլ էր հավատում գեղարդի առասպելական ուժին»

69
(Թարմացված է 17:55 09.07.2018)
Հայաստանում պահվող գեղարդը տարբերվում է եվրոպական կրկնօրինակներից։ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը խոսել է գեղադրների բարի ու չար ընկալումների մասին։

Հիսուս Քրիստոսի կողը խոցած հռոմեացի զինվորի գեղարդին դարեր ի վեր վերագրվել են գերբնական հատկություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

«Աշխարհում ճակատագրի կամ Ղունկիանոսի գեղարդ անունով հայտնի գեղարդները մարդկանց, հիմնականում` թագավորների, իշխանների համար եղել են աշխարհին տիրելու թալիսմաններ։ Նրանք հավատացել են, որ եթե այդ գեղարդն իրենց ձեռքում լինի, իրենք կդառնան աշխարհի տիրակալ»,– ասում է Տեր Ասողիկը և հիշեցնում, որ այդ առասպելին հավատում էր նաև աշխարհին տիրել ցանկացող Ադոլֆ Հիտլերը։

Նա Վիեննայում պահվող գեղարդն իր հետ տանում է Գերմանիա` հավատալով, որ այն իրեն պետք է աշխարհակալություն բերի։

«Սա ընդամենը մարդկային խաբեություն է և սնոտիապաշտություն է։ Մենք մեր գեղարդի հանդեպ երբեք նման մոտեցում չենք ունեցել»,– ասաց քահանան։

Նրա խոսքով` Հայաստանում պահվող գեղարդը բարության գեղարդն է, մյուսը` մարդկային ընկալման չարության գեղարդը։

69
թեգերը:
Հայաստան

sys_stories