Դավիթ Խաժակյան

Խաժակյան. «Տարոն Մարգարյանի հրաժարականը կա, մնում է` այդ մասին հայտարարվի»

331
(Թարմացված է 15:25 27.06.2018)
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին։

Դավիթ Խաժակյանը տեղյակ է, որ Տարոն Մարգարյանն իր հրաժարականի որոշումը փաստացի կայացրել է և իր լիազորությունը դադարել է կատարել։

«Նա աշխատանքի չի գնում, պարզապես մնում է, որ այդ հրաժարականի մասին հայտարարվի։ Դիմումն արդեն գրված է»,- ասաց Խաժակյանը։

Նրա կարծիքով` քաղաքապետի վերաբերյալ բացահայտումներ դեռ կլինեն։ Աղմկահարույց տեսանյութը պարզապես վկայությունն էր այն բանի, որ կա խնդիր։ Տեսանյութում նշվում էին ապօրինի հարստացման դեպքերը, որոնք դեռ պետք է պարզի ԱԱԾ-ն։

Խաժակյանն ընդգծեց` հրաժարականը շատ չի ուշանա, պարզապես կան որոշ հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն նախքան հրաժարականը։

331

sys_stories