Արման Պողոսյան

Պողոսյան. «Համաներումից կօգտվեն բոլոր նրանք, ում կհամարեն անհուսալի վարկառու»

143
(Թարմացված է 11:39 15.06.2018)
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը մեկնաբանել է, թե ում վարկային պարտավորություններն է նախատեսվում ներել կառավարության առաջարկած համաներումով։

Բանկերն անհատապես են որոշելու, թե ով կարող է անհուսալի վարկառու լինել: Կառավարության առաջարկած համաներման նախագիծն այսպես է մեկնաբանում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Նրա խոսքով` բոլոր ֆիզիկական անձինք, որոնց անհուսալի վարկառու կհամարեն բանկերը, կարող են օգտվել համաներման իրավունքից։

«Ժամանակային սահմանափակում չկա, թե երբ են վերցրել վարկը, որոշումը տարածվելու է մինչև 2018 թվականի մայիսի 31-ը ունեցած տույժ-տուգանքների վրա: Որևէ սահմանափակում չկա, թե որքան կլինեն տույժերի ու տուգանքների չափերը: Վարկի տեսակը սահմանափակված չէ, դրանք և՛ գյուղատնտեսական վարկերն են, և՛ սպառողական, և՛ հիփոթեքային»,- ասում է փոխնախարարը։

Կառավարությունը հունիսի 11-ին հավանության է արժանացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով: Նախագիծն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում:

 

143

sys_stories