Սուերն Սարգսյան

Սարգսյան. «Նախիջևանի սահմանի գործողությունը կարելի է դիտարկել ՀԱՊԿ–ի տրամաբանության ներքո»

79
(Թարմացված է 09:22 13.06.2018)
Նախիջևանում իրավիճակը մի փոքր տարբեր է, քան արցախա–ադրբեջանական շփման գծում, որովհետև սա արդեն ՀՀ սահմանն է և ոչ թե Արցախի։ Խոսելով Նախիջևանի սահմանին վերջին օրերին տեղի ունեցած զարգացումների մասին Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Այստեղ ցանկացած գործողություն կարելի է դիտարկել նաև ՀԱՊԿ–ի տրամաբանության ներքո, և այս դեպքում ՀԱՊԿ–ը ստիպված է ինչ–որ գործողություններ իրականացնել, կամ գոնե հայտարարություն տարածել։ Եթե Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ–ին, ՀԱՊԿ–ը պետք է որոշ գործողություների գնա` համաձայն պայմանագրի։ Հուսանք` բանը դրան չի հասնի»,–ասաց Սարգսյանը։

Քաղաքագետի խոսքով, բայց չպետք է մոռանանք, որ գործ ունենք հարևան երկրի ոչ ադեկվատ նախագահի հետ, և ամեն ինչի պետք է պատրաստ լինենք։

79

sys_stories