Երվանդ Բոզոյան

Բոզոյան. «Բանակցային գործընթացի բացակայությունը մեծացնում է պատերազմի վտանգը»

47
(Թարմացված է 20:55 11.06.2018)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյան Sputnik Արմենիայի եթերում խոսում է Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունների մասին։

Բոզոյանը նշում է, որ պատերազմի վերսկսման վտանգն առկա էր միշտ։

«Այնպես չէ, որ իրավիճակը հենց այս պահին այնքան է սրված, որ վաղը, մյուս օրը պատերազմ է սկսվելու։ Վերջին 20-25 տարվա պատմության ընթացքում մի պարզ վիճակագրություն կա։ Երբ բանակցային գործընթացն ընթանում էր, լարվածություն չէր լինում, հենց բանակցությունը կարճ ժամանակահատվածով դադարում էր, լարվածությունն առաջանում էր»,- ասաց նա։

Բոզոյանի խոսքով` այսօր այլ վտանգ կա։ Փաստացի կարելի է ասել` Հայաստանի իշխանափոխությունից հետո պարզ չէ, թե ինչպես է ընթանալու բանակցությունը. Հայաստանը հայտարարում է, որ ուզում է փոխել բանակցությունների ձևաչափը, Ադրբեջանը պատրաստ չէ դրան, միջնորդներն էլ հակված չեն ակտիվ դերակատարում ունենալ։

Արդյունքում բանակցությունների ընթացքը կարող է կանգ առնել, և դա իր հերթին կմեծացնի պատերազմի վտանգը։

47

sys_stories