Սուրեն Մանուկյան

Մանուկյան. «Ցեղասպանության ճանաչումն իսրայելյան հասարակության համար լուրջ կռվաններ ունի»

139
Ինչպե՞ս կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը Իսրայելի ու ԱՄՆ–ի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավոր որոշման վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հարցը մեկնաբանել է Սուրեն Մանուկյանը։
Սուրեն Մանուկյան

Թուրքիայի հետ հարաբերությունների սրման հետևանքով Իսրայելն ու ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը։

«Ընդամենը 2 ամիս առաջ էր, որ այս հարցը դրված էր Իսրայելի խորհրդարանում, բայց քվեարկության արդյունքում մերժվեց։ Չեմ կարծում, որ այս երկու ամսվա ընթացքում խորհրդարանականների քաղաքական դիրքորոշումները կտրուկ փոխվել են»,- ասաց նա։

Մանուկյանի խոսքով` Հայոց ցեղասպանության ճանաչումը իսրայելյան հասարակության համար ունի շատ ավելի լուրջ կռվաններ։ Ընդ որում` մեծամասնությունը չճանաչելու դիրքորոշում ունեն։

139
Արտակ Մարկոսյան

Ի՞նչ անել, որ ՀՀ մշտական բնակչությունը չդառնա 2.5 մլն

74
ՀՀ ԱՍՀ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախարարության կողմից հանրային շրջանառության դրված օրենքի նախագծին, որն առնչվում է բազմազավակ ընտանիքներին։ 
Մարկոսյան. «Բազմազավակ ընտանիքների համար ավելի կարևոր է երկարաժամկետ կտրվածքով դրամական աջակցությունը»

Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։ 

«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։

Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված  ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։     

«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։

Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։ 

Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը

Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։

Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

74
թեգերը:
երեխա, Հայաստան, դեմոգրաֆիա, Արտակ Մարկոսյան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը
Վիկ Դարչինյանն ամուսնացել է 2-րդ անգամ. զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, կեսը՝ ԱՄՆ–ում
Ի՞նչ անել, որ Հայաստանի գյուղական համայնքներն անմարդաբնակ կղզյակների չվերածվեն
Արման Աբովյան

Պաշտոնական խողովակով որևէ հրավերք չենք ստացել. Աբովյանը հերքո՞ւմ է Լիլիթ Մակունցի ասածները

100
(Թարմացված է 11:31 05.03.2021)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանին ուղարկված հանդիպման հրավերի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների մասին։
Հրավերք չի՞ եղել. Աբովյանը պարզաբանում է Մակունցի ասածները

Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։

Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։

Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

100
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, Արման Աբովյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, ընդդիմություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել
Պիտակ, որի վրա գրված է. «Արտադրված է Թուրքիայում»

Թուրքիան հանվել է ԵԱՏՄ արտոնություններից օգտվող երկրների ցանկից

0
(Թարմացված է 15:03 05.03.2021)
Հայկական կողմն առաջարկել է ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից հանել 75 երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Առաջարկն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:

Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Նա նշել էր, որ արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։

Նշենք, որ արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։

0
թեգերը:
Հայաստան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Թուրքիա
Ըստ թեմայի
Պատերազմը և թուրք–ադրբեջանական տանդեմի աշխուժացումը. ինչու է Իրանն ուզում միանալ ԵԱՏՄ–ին
ԵԱՏՄ երկրների համար. Ռուսաստանը ձևավորում է նոր պատվերներ SSJ ինքնաթիռների համար
ԵԱՏՄ–ն Իրանին ընձեռում է տնտեսական քաղաքականության հնարավորություն Չինաստանի ուղղությամբ