Արսեն Թորոսյան

Թորոսյան. «Գումար չունենալու պատճառով որևէ մեկը չպետք է զրկվի բժշկական ծառայություններից»

14532
(Թարմացված է 09:42 18.05.2018)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է առողջապահության ոլորտի խնդիրների մասին` նշելով, թե որն է դրանց լուծման ճանապարհը։

Ըստ նախարարի` Հայաստանի առողջապահության ոլորտում կան օպերատիվ խնդիրներ, որոնք պետք է լուծել հիմա` առաջիկա ամիսների ընթացքում, և կան իներցիոն խնդիրներ, որոնք միշտ մեկ ուղղությամբ են գնացել, և պետք է փոխել դրանց վեկտորները։

Օպերատիվ խնդիրների դեպքում պետք է արագ լուծումներ գտնել, բայց միաժամանակ նաև երկար մտածել սխալներ թույլ չտալու համար։

«Առողջապահությունը սոցիալական բեռ է պետության համար, բայց այդ ոլորտը պետության համար պետք է փող աշխատելու միջոց լինի վերջին հերթին»,- ասում է նախարարը։

Նրա խոսքով` պետությունն այդ սոցիալական պարտավորությունը պետք է կարողանա այնպես մատուցել, որ ոչ մեկը ոչ մի դեպքում պետական ֆինանսավորման բացակայության պատճառով կամ այդ պահին գումար չունենալու պատճառով չզրկվի բժշկական ծառայություններից։

14532

sys_stories