Աննա Հակոբյան

Հակոբյան. «Քայլարշավի մեկնարկից մինչև այս պահը Նիկոլը տուն չի եկել»

11870
(Թարմացված է 09:02 18.04.2018)
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, թե ինչ է ամուսինը պահում ուսապարկում և որքան ժամանակ տուն չի եկել։

Աննա Հակոբյանի խոսքով` Փաշինյանի ուսապարկում առաջի անհրաժեշտության իրեր են։

«Օրինակ` հեռախոս, հեռախոսի մատկոցներ, գլխարկ, ակնոց, արևային ակնոց, թաց անձեռոցիկ, «սանտավիկներ»։ Այն, ինչ այդ պահին անհրաժեշտ է։ Երբեմն պատահում է, որ բաճկոնն է հանում, դնում ուսապարկում, երբ շոգում է։ Այն ամենը, ինչ պետք է անձին երկարաժամկետ դրսում մնալու համար։ Առաջին անհրաժեշտության իրեր են։ Ոչ մի առանձնահատուկ բան չկա։

Կինը նշում է, որ ամուսինը տևական ժամանակ տուն չի գնացել։

«Քայլարշավի մեկնարկից մինչև այս պահը նա տուն չի եկել»,- նշում է նա։

11870

sys_stories