Արմեն Աշոտյան

Աշոտյան. «Ցույցերի մասնակիցները տարբեր քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներ են»

55
Այս ցույցերին մասնակցողները ժամանակին տարբեր քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներ են։ Իսկ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրությունները ոչ մի քաղաքական ուժ կասկածի տակ չի դրել։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Սա գործընթացի փորձարկումն է, որն անում ենք միասին։ Եվ՛ ընդդիմությունը չգիտի իրեն ոնց պահի, և՛ իշխանությունն է փնտրտուքի մեջ` ինչպես ավելի ճիշտ կազմակերպի, և՛ ԶԼՄ–ներն ու քաղաքացիական հասարակությունը չեն ընտելացել նոր վիճակին։ Ժամանակ է պետք»,–անդրադառնալով ստեղծված իրավիճակին` ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով` հիմա կարևորը լավատեսությունը, հանդուրժողականությունն ու համբերությունն է։

55
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (245)

sys_stories