Քաղաքագետ Երվանդ Բոզոյան

Բոզոյան. «Ընդդիմության մեջ չկա ընդգծված լիդեր, ով կարող է լուրջ այլընտրանք դառնալ»

99
(Թարմացված է 19:56 16.04.2018)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձավ օրերս Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «Իմ քայլը» ակցիային՝ մեկնաբանելով այդ դրա շրջանակում իրականցվող վերջին գործողությունները:

Երվանդ Բոզոյանի կարծիքով այդ գործողությունները երկար չեն շարունակվի, քանի որ ընդդիմության մեջ չկա ընդգծված լիդեր, ով կարող է լուրջ այլընտրանք դառնալ գործող իշխանություններին: Բայց քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ նրա գործողությունները կարող են ստվերել Սերժ Սարգսյանի վարչապետությունը:

«Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել դրանից և առավելագույնս հանդարտ ճանապարհով հանգուցալուծել վիճակը: Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ցնցումն ավելի խորանա և ավելի շատ սոցիալական շերտեր ընդգրկվեն գործընթացում: Բայց այդ շերտերի ներկայացուցիչները միայն այն ժամանակ կընգրկվեն, երբ այլընտրանք տեսնեն»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Հայաստանը հայտնվել է փակուղու առաջ, երբ վստահություն չկա ոչ ընդդիմության և ոչ էլ իշխանությունների հանդեպ: Եվ եթե Նիկոլ Փշինյանն իրեն այլընտրանք է համարում գործող իշխանությանը, ապա լայն հասարակությունն այդ կարծիքին չէ:

 

99
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)

sys_stories