Նարինե Կիրակոսյան

Կիրակոսյան. «Խոսրովի անտառը նոր քարտեզագրման խնդիր ունի»

29
(Թարմացված է 14:18 15.04.2018)
Բնապահպան–լրագրող Նարինե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ անչափ ուրախալի լուր է Կովկասյան ընձառյուծի հայտնվելը Խոսրովի արգելոցում։

«Առաջավոր ասիական ընձառյուծը վերացման եզրին է, աշխարհում ընդամենը 800 հատ կա, և ամենամեծ քանակը Իրանում է։ Իսկ Հայաստանում 7–9 առանձնյակ է հանդիպում։ Իսկ Խոտորվի արգելոցում 40 տարի առաջ է, երևի, վերջին անգամ հայտնաբերվել։ Վերջին տարիներին ընձառյուծների հետքեր հանդիպել են, բայց չէր  հաջողվում նկարահանել։ Հիմա արդեն տեսագրված փաստ ունենք, որ ընձառյուծը վերադարձել է Խոսրովի անտառ»,–ասաց Կիրակոսյանը։

Խոսրովի արգելոցից վերջերս վերադարձած բնապահպանը նշում է, որ բնությունը հրաշագործություններ է անում և հրդեհից հետո այնտեղի այրված հատվածներում արդեն կանաչ տարածքներ կան։

Բայց կան խնդիրներ, որոնցից կարևորագույնը արգելոցի քարտեզագրումն է։

29

sys_stories