Արտյոմ Տոնոյան

Տոնոյան. «Ադրբեջանը դժվար թե լայնածավալ գործողություններ սկսի արցախյան ճակատում»

41
(Թարմացված է 19:44 13.04.2018)
Արևելագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է այն մասին, թե Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների սրացումը, ինչպես նաև Ադրբեջանում նախագահի ընտրությանը հաջորդած զարգացումները որքանով կարող են ազդել արցախյան ճակատի վրա։

«Ադրբեջանում հակաիշխանական ազդակների սրացման պարագայում, երբ իրավիճակը որոշակիորեն դուրս գա Ալիևի վերահսկողությունից, գուցե փորձեն շփման գծում լարվածությունը մեծացնելու միջոցով կարգավորել երկրի ներսում առկա խնդիրները»,- նշեց Տոնոյանը։

Ամեն դեպքում իրավիճակի սրացման նախադրյալներ չկան, բայց կան որոշակի միտումներ։

Նա ընդգծեց` Ադրբեջանը տեղային հատվածներում գուցե դիմի սադրանքների, բայց լայնածավալ գործողություների հավանականություն չկա։

41

sys_stories