Վարուժան Գեղամյան

Գեղամյան. «Փայլանի հարցը պետք է դիտարկել Թուրքիայի քաղաքական գործընթացների համատեքստում»

53
(Թարմացված է 14:59 13.04.2018)
Թուրքական ԶԼՄ–ները հայտնել են, որ Թուրքիայի խորհրդարանի Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փայլանը նույն կուսակցության մյուս 7 խորհրդարանականների հետ կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից։

Sputnik Արմենիայի հետ զրույցում թուրքագետ Վարուժան Գեղամյանն ասում է, որ Փայլանի հարցը պետք է դիտարկել Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ողջ համատեքստում` իշխանության կողմից ճնշման փորձերը, ցանկացած ընդդիմադիր գործչի, ուժի քննադատելու հնարավորությունից զրկելը։

«Փայլանը առավել ընդդիմադիր և իշխանություններին հակազդող կուսակցության ներկայացուցիչներից է։ Իր վճռական դիրքորոշմամբ կուսակցությունը շատ է տարբերվում իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունից։ Սակայն Փայլանին ընկալում են ճիշտ նույն կերպ, ինչպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, այդ պատճառով հայկական ԶԼՄ–ներում և որոշ արտասահմանյան մամուլում հիշատակվում է նրա հայկական ծագումը», – ասաց Գեղամյանը։

Սակայն, թուրքագետի կարծիքով, իրավական և, առավել ևս, քաղաքական տեսանկյունից նա ոչինչով չի տարբերվում մյուս ընդդիմադիրներից։ Ավելին` Փայլանն ամենաազդեցիկ քաղաքական գործիչը չէ ։

Թուրքագետը հույս ունի, որ հենց այդ գործոնը կարող է թուլացնել պատգամավորի նկատմամբ ճնշումը։

53

sys_stories