Բագրատ Էստուկյան

Էստուկյան. «Կարող են Կարո Փալյանի կյանքի հանդեպ ոտնձգություն կատարել»

35
(Թարմացված է 19:40 12.04.2018)
Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փալյանին մանդատից զրկելու հնարավորությունը` իր անհանգստությունն է հայտնում նրա կյանքի համար։

«Կարո Փալյանի անդամակցած կուսակցությունից մոտ 10 պատգամավորի արդեն զրկել են անձեռնմխելիությունից և բանտարկել, որից հետո էլ իրենց երեսփոխանությունն էլ ի չիք եղավ, մանդատից զրկվեցին։ Նույնը կարող է լինել Կարո Փալյանի հետ»,- ասաց Էստուկյանը։

Նրա խոսքով` նրան կմեղադրեն Թուրքիայի նախագահին նախատելու մեջ Կանադայում իր ելույթի ժամանակ։ Կարոն իր խոսքերում շատ զգույշ է, նախատելու առիթ չէր տա, բայց, Էստուկյանի կարծիքով` իրենք ամեն քննադատութուն նախատինքով են ընդունում, հետևաբար բացառված չէ, որ Կարոյի նկատմամբ նման գործընթաց սկսվի։

Խմբագրապետը նաև մտահոգություն է հայտնում, որ կարող են Փալյանի կյանքի նկատմամբ ոտձգություն կատարել որևէ հանցագործի ձեռքով, եթե համոզվեն, որ դա իրենց շահերից է բխում և ինչպես Հրանտ Դինքի դեպքում եղավ, իրենց այդ սպանությունը վնաս չի հասցնի։

35

sys_stories