Դավիթ Հարությունյան

Հարությունյան. «Ձախ մի գնա, աջ մի գնա»

23
(Թարմացված է 17:18 12.04.2018)
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ապրիլի 11-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածին։

Դավիթ Հարությունյանը Freedom House —ի զեկույցում միմյանց հակասող ձևակերպումներ է գտել։

«Օրինակ` եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է որպես վարչապետ, դա Հայաստանը կտանի դեպի ավտորիտար ռեժիմ։ Եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա գործադիր իշխանության լռելյայն կառավարում։ Այսինքն ձախ մի գնա, աջ մի գնա»,- ասաց Հարությունյանը։

Հաջորդ իրողությունը, որ գրավել է արդարադատության նախարարի պաշտոնակատարի ուշադրությունը, «Սասնա ծռեր» խմբին վերաբերող հատվածն է, որտեղ, նրա խոսքով, չի նշվում, որ խումբը զինված հարձակում է իրականացրել ՊՊԾ գնդի վրա։ Իսկ քաղաքական գործիչների վերաբերյալ պիտակավորումներ են օգտագործված։

23

sys_stories