Ատոմ Մարգարյան

Մարգարյան. «Տնտեսության որոշ ճյուղեր Կարեն Կարապետյանի օրոք վերակենդանացան»

99
(Թարմացված է 20:35 09.04.2018)
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում վերլուծել է հրաժարական ներկայացրած կառավարության գործունեության երկու տարին։

Կարեն Կարապետյանը հիմնականում լուծեց իր կառավարության դիմաց դրված հիմնական խնդիրները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` վերլուծելով կառավարության երկու տարվա գործունեությունը։

«Մակրոտնտեսական իրավիճակը, որ ժառանգել էր նախորդ կառավարությունը, մեղմ ասած, շատ տխուր վիճակում էր»,- ասաց Մարգարյանը։ Անդրադառնալով կոնկրետ ոլորտների` տնտեսագետն առանձնացրեց հատկապես թեթև, տեքստիլ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտները, որոնք, Ատոմ Մարգարյանի խոսքով, Կարեն Կարապետյանի կառավարման օրոք «վերակենդանացան»։

Տնտեսական աճն ու տարեկան ցուցանիշները, ըստ բանախոսի, բավականին խոսուն են, բայց սոցիալական խնդիրներն ու կոռուպցիան դեռ հաղթահարված չեն։

 

 

99

sys_stories