Ատոմ Մարգարյան

Մարգարյան. «Հայաստանից արտահանվող լոլիկի ծավալներն աճել են»

20
(Թարմացված է 19:09 06.04.2018)
Ռուսաստան արտահանվող լոլիկի ծավալներն աճել են, իսկ դրա ծագումը պարզելը դժվար չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, լոլիկի արտահանման հետ կապված խնդրին է անդրադարձել տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Լոլիկն աճել է Հայաստանում, թե Թուրքիայում, պարզելն ու ապացուցելը դժվար չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանից արտահանվող լոլիկի ծագման վերաբերյալ ռուսական կողմից հնչող կասկածները, ասել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացման ու Ռուսաստանում սեփական արտադրության սեզոնային անկման ֆոնին, նման պահանջների ներկայացումն ու խստացումը ինչ-որ տեղ հասկանալի է»,– ասում է Մարգարյանը։

Հայաստանում վերջին շրջանում, ջերմոցային տնտեսությունների զարգացմանը զուգահեռ, լոլիկի արտադրության ծավալներ աճել են։ Ռուսաստան արտահանվող ծավալների աճը, Ատոմ Մարգարյանը նաև այս հանգամանքով է պայմանավորում։

20

sys_stories