Լևոն Հովսեփյան

Հովսեփյան. «Թուրքիան արևմուտքին ցույց է տալիս, որ ինքը միայնակ չէ»

34
(Թարմացված է 16:49 04.04.2018)
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպմանն ու վերլուծում Ռուսաստան–Թուրքիա հարաբերությունների ջերմացումը։

«Աշխարհաքաղաքական մակարդակում ռուս–թուրքական հարաբերությունների ջերմացումը պայմանավորված է Թուրքիա–ԱՄՆ, Թուրքիա—Եվրամիություն հարաբերությունների վատթարացմամբ։ C-400 համակարգի գնումով Թուրքիան արևմուտքին ցույց է տալիս, որ ինքը միայնակ չէ. Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների խորացումը Թուրքիայի համար աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է»,–նշում է թուրքագետն ու հավելում, որ Ռուսաստանի համար էլ Թուրքիան կարևոր է, քանի որ իր հարաբերություններն էլ արևմուտքի հետ վատ են։

«Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր է աշխարհաքաղաքական համատեքստում. Ռուսաստանն ամեն բան անում է, որ Թուրքիան ավելի հեռանա արևմուտքից ու խնդիրներ ստեղծի ՆԱՏՕ–ի շրջանակում»,–ասում է Հովսեփյանը։

Նրա խոսքով` նախագահների հանդիպման առանցքում նաև տնտեսական և էներգետիկ համագործակցությունն է քննարկվում, ինչն աշխատում են խորացնել։

34

sys_stories