Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մելիք-Շահնազարյան. «ՀՀ-ԵՄ համաձայնագրում խաղաղապահ ուժերի մասին ոչինչ չկա գրված»

26
(Թարմացված է 09:41 03.01.2018)
ՀՀ-ԵՄ համաձայնագրում խաղաղապահ ուժերի մասին ոչինչ չկա գրված: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ փաստաթղթում ֆիքսված հակամարտության կարգավորման սկզբունքները շատ հայամետ են:

«Հակամարտության կարգավորման երեք կետերը, որ ընկած են համաձայնագրի հիմքում, առաջիկա ամիսներին վավերացվելու են 27 երկրի խորհրդարաններում և որոշ իմաստով օրենքի ուժ են ստանալու:
Մենք իրավական ևս մեկ փաստատթուղթ կունենանք, որը ֆիքսում է` հակամարտությունը պետք է կարգավորվի հայտնի 3 կետերի հիման վրա»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նրա կարծիքով՝ այս պայմանագրի շնորհիվ Հայաստանը կկարողանա յուրատեսակ կապող օղակ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:

26

sys_stories