Հովակիմ Զաքարյան

Զաքարյան. «Մեկ տարի անց ձեր պատվաստումը կարող է անօգուտ դառնալ»

102
Տարրական կանոններին հետևելը կօգնի խուսափել վիրուսներից սուր շնչառական վարակների և գրիպի համաճարակի ժամանակ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը։

Նրա խոսքով` գրիպի և սուր շնչառական վարակների հարուցիչը ՌՆԹ պարունակող վիրուսներն են, որոնք ի տարբերություն կայուն ԴՆԹ-ի, խելահեղ արագությամբ են փոխվում։ Մարդը կարող է պատվաստվել շտամի դեմ, բայց այդ պատվաստումը մեկ տարի անց անօգուտ կդառնա, քանի որ օրգանիզմը կարող է նոր փոխակերպված վիրուսի բախվել։

«Եթե տոների ժամանակ դուք փակ տարածքում որևէ միջոցառման մասնակցեք, օրինակ, թատրոնում, կինոյում կամ ցանկացած այլ նմանատիպ վայրում, ապա ձեզ հետ դիմակ վերցրեք կամ քթի համար նախատեսված հատուկ քսուքներ», — ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով` ամբողջ տարվա ընթացքում պետք է վիտամիններ ընդունել։

102

sys_stories