Ռուբեն Աղուզումցյան

Աղուզումցյան. «Մենք պատրաստ չենք ընտանեկան բռնության մասին օրենքին»

63
Զարգացած երկրների դրական օրենքներից շատերը Հայաստանում չեն աշխատում, վստահեցնում է հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը և Sputnik Արմենիայի եթերում խոսում «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի մասին։

Ռուբեն Աղուզումցյանը նշում է, որ զարգացած երկրերում ընտանեկան բռնությունն ընդունված բան է, և իզուր չէ, որ այնտեղ օրենք կա, որի համաձայն` երեխան կարող է բողոքել ծնողների դեմ։

«Յուրաքանչյուր օրենք կարող է աշխատել տվյալ երկրում, եթե այդ պետության բնակչությունը պատրաստ է դրան։ Մենք պատրաստ չենք այս օրենքին, մեր ժամանակակից իրավիճակին ու մենթալիտետին այն չի համապատասխանում»։

Ըստ հոգեբանի` հաճախ մենք շատ դրական օրենք ենք վերցնում զարգացած երկրներից, բայց այդ դրականը նրանց համար է դրական, իսկ մեզ մոտ չի աշխատում, որովհետև չի համապատասխանում մեր մենթալիտետին։

63

sys_stories