Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայան. «Նոր Սահմանադրությամբ նախագահը կզբաղվի նաև կառավարության գործունեությամբ»

32
(Թարմացված է 17:28 06.09.2017)
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել է, որ սեպտեմբերի 7-ին նախագահի երդմնակալության ժամանակ ամեն ինչ կընթանա արդեն ձևավորված ավանդույթով, իսկ կառավարության կազմում նոր պաշտոն կավելանա՝ պետնախարար։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ վարչապետի պաշտոն չի լինելու այլևս, նոր Սահմանադրությամբ կառավարությունը ղեկավարելու է նախագահը։

ԱԺ նախագահ Բակո Սահակյանի երդմնակալությունը կկայանա Արցախի ԱԺ հատուկ նիստի ժամանակ, իսկ նախարարները մինչև նոր նշանակումները կկատարեն ստանձնած պարտականությունները։

Փոխարենը կառավարությունում կլինի նոր պաշտոն՝ պետնախարար։ Պետնախարարը կկոորդինացնի կառավարության աշխատանքը, նախագահի անունից կկառավարի կառավարության նիստը։

Զրույցը վարեց Դիանա Հարությունյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

32

sys_stories