Նազելի Վարդանյան

Բնապահպան. «Անտառային հրդեհի հասցրած վնասը Հայաստանում ճիշտ չեն հաշվում»

215
(Թարմացված է 19:05 15.08.2017)
Հրդեհի`բնությանը տված վնասը Հայաստանում ճիշտ չի հաշվարկվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ–ի նախագահ Նազելի Վարդանյանը։

Մինչ պատկան կառույցներում հաշվարկվում է անտառային վերջին հրդեհների`բնությանը հասցրած վնասները, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը նշեց, որ նման վնասի հաշվարկի մեխանիզմ Հայաստանում գոյություն չունի։

«Վնասը հաշվում են որպես տնտեսական վնաս, այսինքն` փայտանյութն այս արժեքն ունի, այս տրամագծով ծառը` այս։ Բայց բնապահպանական վնասի հաշվարկ չի իրականացվում, այսինքն թե ինչ արժեք է դա ունենալու կլիմայի փոփոխության վրա, օդի, կենդանական աշխարհի, հողի, ջրերի վրա»,- ասել է բնապահպանը։

Խոսելով հրդեհների հնարավոր պատճառների մասին` Նազելի Վարդանյանն ասաց, որ պահպանվող տարածքներում ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ գրեթե չեն իրականացվում։

215

sys_stories