Մեխակ Ապրեսյան

Ապրեսյան. «Ներքին անձնագրով Հայաստան գալը ձեռնտու է ոչ միայն ռուսաստանցիներին, այլև մեզ»

42
ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ռուսաստանցի տուրիստների թիվը Հայաստանում զգալի ավելացել է։

Ներքին անձնագրերով Հայաստան այցելելը ռուսաստանցիներին հնարավորություն է տալիս առանց ավելորդ քաշքշուկի հատել սահմանը, դա շատ ճիշտ որոշում էր, որը զգալի արդյունք է տալիս, ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Նա ներկայացրեց կոմիտեի աշխատանքը Ռուսաստանում. հնարավորություն են ունեցել Մոսկվայի զբոսաշրջային շրջանակներին ներկայացնել Հայաստանը, մեր երկրի հանդեպ նրանց հետաքրքրությունը մեծ է։

Ապրեսյանը նշեց, որ մոտ ապագայում կազմակերպելու են Ռուսաստանի տարբեր լրատվամիջոցների ճանաչողական այց Հայաստան, սերտ գործակցում են նաև ավիափոխադրողների հետ։

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

42

sys_stories