Էդուարդ Շարմազանով

Շարմազանով. «Մամեդյարովը պետք է կողմնորոշվի` իրենք թուրք են, թե՞ աղվանցի»

30
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանն ունի հազարամյա դիվանագիտական պատմություն` որպես ապացույց հիշատակելով Աղվանք միջնադարյան պետությունը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է այդ հայտարարությունը։

Ըստ Շարմազանովի` Մամեդյարովն իր հայտարարությամբ ձեռնոց է նետում Իլհամ Ալիևի հայրիկին` Հեյդար Ալիևին։

«Հեյդար Ալիևը, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի թեմային, մշտապես նշել է «մեկ ազգ` երկու պետություն» կարգախոսը: Այսինքն` Հեյդար Ալիևը մշտապես խոսել է, որ ադրբեջանցիները և թուրքերը մեկ ազգ են, իսկ թուրքերը տարածաշրջան են ներթափանցել 11-րդ դարին»,- ասաց Շարմազանովը։

Ըստ ԱԺ փոխոսնակի` «ժամանակն է, որ Մամեդյարովը կողմնորոշվի` իրենք թուրք են, թե՞ աղվանցի»։

Նշենք, որ հուլիսի 9-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական դիվանագետների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե իբր Արցախն Ադրբեջանի պատմական տարածքն է, Ադրբեջանը հազարամյակների պատմություն ունի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:

30

sys_stories