Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է սրբերի դասին կարգել դատախազներին

107
(Թարմացված է 00:15 11.07.2017)
Ազգային ժողովն այսօր շարունակել է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաշվետվությունից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տարակուսել է դատախազներին այդքան անբասիր ներկայացնելու համար։

«ՈՒլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ինդեքսի՞ց է, թե՞ ջերմային ֆոնի բարձր պրեսինգից, որ այս քանի օրը  հաշվետվությունների ժամանակ շատ տարօրինակ հայտարարություններ են հնչում»,- հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Գլխավոր դատախազը հայտարարում է, որ դատախազության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են, այսինքն՝ մենք, ի դեմս 330 դատախազների, ունենք սրբադասության հավակնորդների, հեգնել է պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մնում է դիմել Մայր Աթոռ՝ գոնե սկզբի համար 330 դատախազների սրբերի դասը կարգելու համար:

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

107

sys_stories