Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդային սեքսի ու ՀՀ վարչական ռեսուրսի մասին

274
(Թարմացված է 21:42 10.07.2017)
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացրած վարչական ռեսուրսի չարաշահումը նմանեցրել է կատվի, որին ոնց շպրտում ես՝ ոտքերի վրա է կանգնում։

«Բնության մեջ, ընդհանրապես, վարչական ռեսուրսի չարաշահման երևույթ գոյություն ունի՞, թե՞ դա միայն մութ ուժերի չար երևակայության և դավադրությունների արդյունք է»,- ԱԺ-ում անցած տարվա գործունեության մասին հիմնական զեկուցող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ձեր նկարագրած վարչական ռեսուրսի չարաշահումը նման է կատվի, որին ոնց շպրտում ես, էլի  կանգնում է ոտքերի վրա»:

Նիկոլ Փաշինյանը հիշել է Սովետական Միության մի հայտնի խոսք. «Սովետական Միության կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Սովետական Միությունում սեքս չկա: Հիմա, ձեր ասածով, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում վարչական ռեսուրսի չարաշահում չկա, ընտրակաշառք չկա»:

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

274

sys_stories