Հրայր Թովմասյան

Ժամանակն է, որ դատավորների ու դատախազների համար պարտադիր լինի օտար լեզուներին տիրապետելը

6
(Թարմացված է 18:59 10.07.2017)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի ՀՀ դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդմանն, ասել է, դատախազը պարտավոր չէ և իրավունք էլ չունի կոնկրետ գործերի վերաբերյալ բացատրություններ տալ:

«Գլխավոր դատախազը, լինելով անկախ կառույցի ղեկավար, իր գործունեության ընթացքում բախվում է խնդիրների, իր աշխատանքի ընթացքում տեսնում է հիմնահարցեր, որոնք դուրս են իր իրավասության շրջանակից: Այդ խնդիրները նա չի կարող լուծել և ներկայացնելով այդ հաղորդումը՝ ակնկալում է օրենսդրական և քաղաքական լուծումներ»,-ասել է Թովմասյանը:

Խոսելով Եվրոպական դատարանի հետ համագործակցության մասին` Հրայր Թովմասյանը նշել է, որ ժամանակն է, որ ստեղծվի  մի կառույց, որն առաջ ընկած կուսումնասիրի Եվրոպական դատարանի բոլոր որոշումները` ոչ միայն Հայաստանին վերաբերող, և կներկայացնի հստակ իրավիճակը։ Թովմասյանը կարծում է նաև, որ ժամանակն է մտածելու, որ դատավորների ու դատախազների համար պարտադիր պահանջ լինի օտար լեզուներին տիրապետելը։

6

sys_stories