Արամ Սուքիասյան

Արամ Սուքիասյան. «Երևանի տարբեր վայրերում բացօթյա ֆիլմեր կցուցադրվեն»

41
(Թարմացված է 20:48 07.07.2017)
Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում բազմաթիվ ֆիլմեր բացօթյա կցուցադրվեն ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնում, այլև վարչական մյուս տարածքներում։

Երևանյան ամառն անցնում է բազմաթիվ փառատոններով, մշակութային այլ միջոցառումներով, սակայն «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն ամենանշանակալին է լինելու, համոզված է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։

Նա նշեց, որ շատ են լինելու բացօթյա կինոդիտումները, ընդ որում՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում, ոչ թե առաջվա պես միայն կենտրոնում՝ Կարապի լճի մոտ, ինչպես եղել է նախկինում։ Կարապի լիճն այս անգամ կառանձնանա համր ֆիլմերի ցուցադրությամբ։

Փոխքաղաքապետն ասաց, որ փառատոնի կազմակերպիչների հետ սերտ գործակցում են և բազում հաճելի պահեր կպարգևեն ամառը Երևանում անցկացնող բնակիչներին ու հյուրերին։

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

41

sys_stories