Համբուրվող զույգ

Սովորական և էրոտիկ համբույրները տարբեր ազդեցություն են ունենում մարդու վրա

26
(Թարմացված է 10:33 07.07.2017)
Գրկելն ու համբուրելը հոգեբանական առումով հուզական ամենամեծ նեցուկն են: Համբույրի համաշխարհային օրվա կապակցությամբ ընտանեկան հոգեբան Աննա Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է համբույրի կարևորության և ազդեցության, սովորական և էրոտիկ համբույրների ազդեցության մասին:

Հոգեբանը նշում է, որ մարդը փոքր տարիքից գրկելու պահանջ է ունենում:

«Երբ երեխան նեղսրտում է և սկսում է լաց լինել, առաջին բանը, որ նրան հանգստացնում է, մոր գրկելն ու համբուրելն է»,- ասում է նա:

Ըստ Բալայանի՝ հասուն տարիքում էլ մարդուն չի լքում անընդհատ ջերմություն ստանալու պահանջը:

«Գրկելն ու համբուրելը մարդուն օգնում են, որ վերածնվի, ինքն իրեն սիրի: Իսկ էրոտիկ համբույրները երկկողմանի ծաղկող էներգիա են տալիս երկուսին»,- ասում է հոգեբանը:

Նա ընդգծում է, որ էրոտիկ համբույրների դեպքում շատ հուզական էֆեկտներ են առաջանում՝ համ, բույր, և այդ հույզերը երկար ժամանակ կարող են պահպանել իրենց դրական ազդեցությունը:

26

sys_stories