Ռուզաննա Զաքարյան

100 և ավելի տարեկան երևանցիների թիվը

22
(Թարմացված է 18:35 04.07.2017)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի ընթացքում խոսում է Երևանում բնակվող և 100 տարեկանի սահմանագիծը հատած մարդկանց թվի մասին։

«Անցյալ տարվա տվյալով` 100 և ավելի տարիք ունեցողների թիվը 19 է եղել, յուրաքանչյուր տարի այդ թիվը փոփոխության է ենթարկվում»,- նշեց Ռուզաննա Զաքարյանը։

Ըստ նրա` այդ տվյալը թարմացվում է ամեն տարվա հոկտեմբերին։

Զաքարյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանը տվյալները թարմացնելուց հետո համապատասխան վերաբերմունք է դրսևորում երևանաբնակ տարեցների նկատմամբ։

Ռուզաննա Զաքարյանի հետ զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

22

sys_stories