Վլադիմիր Գևորգյան

Տուրիստական կազմակերպությունները դեմ են սոցփաթեթների կասեցմանը

154
(Թարմացված է 12:54 04.07.2017)
«Լոռե» տուրիստական կազմակերպությունների ղեկավար Վլադիմիր Գևորգյանը կարծում է, որ զբոսաշրջությանը խթանելու, հանգիստն ավելի հասանելի դարձնելու համար սոցփաթեթի կիրառումը կարևոր է ու առաջնային, քանի որ դրանից օգտվում և իրենց հանգիստը կազմակերպում են ոչ միայն մայրաքաղաքի բնակիչները:

Վլադիմիր Գևորգյանի խոսքով` մարզերում, գյուղերում ապրողներն ու աշխատողները հանգստանում են հիմնականում սոցփաթեթի առաջարկած տարբերակներով:

«Եթե մարզերում չգործի սոցփաթեթով հանգստանալու տարբերակը, այդ հյուրանոցները պարզապես կմատնվեն անգործության»,- ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ սոցփաթեթի շրջանակում գյուղացիները հյուրատներին առաջարկում են նաև իրենց գյուղատնտեսական ապրանքները` էկոլոգիապես մաքուր ու տնական սնունդ ապահովելով հանգստացողների և եկամուտ` հենց իրենց համար:

154

sys_stories